Ինչպե՞ս Կենտրոնում ամենաշատ ձայնը ստացավ Հակոբ Բեգլարյանը, ում ընտրողներից շատերն անգամ դեմքով չէին ճանաչում՝ ըստ Դավիթ Հարությունյանի

«Յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն քայլը առաջ և քաղաքական մշակույթը զարգանալու է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Ըստ նրա՝ իրենց խնդիրն է ստեղծել քաղաքական մշակույթ, երբ կուսակցությունները կունենան շատ հստակ, իրարից տարբերվող պլատֆորմներ, իսկ անհատները կներկայացնեն այն կամքն ու ուժը, որն այդ պլատֆորմը կյանքի է կոչում։

Դ. Հարությունյանը հարցադրում արեց, թե չէր զարմացնո՞ւմ, որ ընտրությունից ընտրություն խորհրդարանում ունենում էինք նոր ստեղծված քաղաքական ուժ, որը երբևէ անգամ «ամենապստիկ» գյուղում իր վրա չէր վերցրել ամենափոքր պատասխանատվություն, որ ցույց տա, որ կարող է իր երկնագույն ծրագրերը կյանքի կոչել և հայտնվում էր խորհրդանում։

Թե այդ դեպքում ինչպե՞ս Կենտրոնում ամենաշատ ձայնը ստացավ Հակոբ Բեգլարյանը, ում ընտրողներից շատերն անգամ դեմքով չէին ճանաչում, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Ընտրական համակարգը կրթում է ոչ միայն կուսակցություներին, այլ նաև ընտրողներին»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս