Բաժիններ՝

«Քրիսթալ Փելեսը» բանակցություններ է վարում Մանուել Պելեգրինիի հետ

«Արծիվները» մրցակցում են չինական միլիոնների հետ: «Քրիսթալ Փելեսը» բանակցություններ է վարել Մանուել Պելեգրինիի հետ և 63-ամյա մասնագետին առաջարկել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի համասեփականատեր և նախագահ Սթիվ Պերիշը դիտարկում է Պելեգրինիին՝ որպես Սեմ Էլերդայսին փոխարինող: Վերջինս գլխավորեց «արծիվներին» ընդամենը 6 ամիս:

Պելեգրինին հայտնի է Անգլիայում 2016-16թթ. «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքից: Չիլիացին մանչեսթերյան ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: 2016թ. օգոստոսից Պելեգրինին մարզում է «Հեբեյ Չայնա Փորչունը», որտեղ տարեկան վաստակում է 18 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս