
««Ռեալը» փորձում է ինձ գնել 14 տարեկանից». Կիլիան Մբապե

Երեխային հետապնդում են: ««Ռեալի» կողմից հետաքրքրությունը նոր չի առաջացել. «Մադրիդը» փորձում է գնել ինձ 14 տարեկանից: Ես այս թեման պետք է քննարկեմ ընտանիքիս հետ: Ամեն ինչ պետք է ծանր ու թեթև անել և տեսնել, թե ինչ կլինի ակումբի հետ: Չէ՞ որ ես պայմանագրով կապված եմ «Մոնակոյի» հետ: Տեսնեք՝ ինչպես ամեն ինչ կընթանա»,- Մբապեի խոսքերն է մեջբերել Canal+-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» ցանկանում է գնել Մբապեին և թողնել «Մոնակոյում»՝ վարձակալակամ հիմունքներով: 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը