Բաժիններ՝

ԱՄՆ-ում անհայտ բախտավորը գրեթե կես միլիարդ դոլարի վիճակախաղ է շահել

ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկի՝ Powerball-ի շահող տոմսը, որի ջեքփոթն այս անգամ կազմել է 448 միլիոն դոլար, վաճառվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում: Հունիսի 11-ին այս մասին հայտնել են կազմակերպիչները։

Տոմսը գնվել է մթերային խանութում: Թե հատկապես ով է այն ձեռք բերել, առայժմ հայտնի չէ: Բախտավոր անձը կարող է փողն ստանալ արդեն հունիսի 12-ին: Powerball-ի ներկայացուցիչները ճշտել են, որ այս շահումը մեծությամբ տասներորդն է ԱՄՆ-ում տարբեր վիճակախաղերի անցկացման ողջ պատմության ընթացքում:

Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ խանութի տերերը, որտեղ վաճառել են տոմսը, նույնպես կստանան պարգեւ 1 միլիոն դոլարի չափով: Վիճակախաղի պայմաններով՝ շահումը բաժին է հասնում նրան, ով ճիշտ է գուշակում հինգ սպիտակ գնդիկների եւ գումարած մեկ կարմիր գնդիկի համարները, որն էլ կրում է Powerball անվանումը: Բոլոր վեց համարները ճիշտ կռահելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 292 միլիոնի հարաբերությամբ:

Ըստ կանոնների՝ հաղթողը կարող է ջեքփոթն ստանալ մաս առ մաս 29 տարվա ընթացքում կամ էլ դրա տերը դառնալ միանգամից: Վերջին դեպքում շահումի գումարը մոտավորապես կիսով չափ նվազում է՝ չհաշված հարկերը, որոնք տարբեր նահանգներում տարբեր են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս