Բաժիններ՝

Մարկո Վերատին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Իտալացին ցանկանում է փոխել իրավիճակը: Վերջերս Վերատին հանդիպում է ունեցել ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ: Ըստ L’Equipe-ի տեղեկության, հանդիպման ընթացքում վերջիններս քննարկել են ֆուտբոլիստի ապագա ելույթների հարցը ՊՍԺ-ում:

Վերատին ցանկանում է պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու համար: Իտալացին ցանկանում է տեղափոխվել «Յուվենթուս» կամ «Բարսելոնա»:

Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին, «Պեսկարայից»:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզցիների կազմում Վերատին անցկացրել է 43 հանդիպումներ տարբեր մրցաշարերում, խփել է 3 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս