
Ջանլուիջի Դոնարուման կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ

Իտալական ակումբի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել: Այս շաբաթվա սկզբին Դոնարուման կստորագրի նոր պայմանագիրը, համաձայն որի` 18-ամյա դարպասապահը տարեկան կվաստակի 4 մլն եվրո, հաղորդում է Сalciomercato-ն:
Ջանլուիջի Դոնարումայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը:
2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 41 խաղերում Դոնարուման բաց է թողել 41 գնդակ:
Transfermarkt-ը Դոնարումային գնահատում է 25 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը