Բաժիններ՝

Տնական ելակի պաղպաղակ. իդեալական աղանդեր, որը փրկում է տապից

Ամռանը, երբ դուրսը շատ շոգ է դառնում, միակ փրկությունը համեղ պաղպաղակն է: Խանութներում կարելի է գտնել մեծ քանակության տարբեր տեսակի պաղպաղակներ, բայց ի՞նչը կարող է իր բանականությամբ համեմատվել տանը պատրաստված աղանդերի հետ: Տնական պաղպաղակում չի լինի ոչ մի տեսակի կոնսերվանտ, ոչ էլ այլ համային և քիմիական հավելումներ, որոնք կարող են միայն վնասել մարդուն:

Տնական ելակի պաղպաղակ

Բաղադրիչներ

1. Ելակ – 2 բաժակ
2. Բնական յոգուրտ – 1 բաժակ
3. Սերուցք – 1/4 բաժակ
4. Շաքարավազ – 6 ճ/գ
5. Կիտրոնի հյութ – 0.5 հատ
6. Դարչին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Բլենդերում մանրացնել և լավ խառնել բոլոր բաղադրիչները:

2. Պատրաստի խառնուրդը լցնել տարայի մեջ, որով պետք է սառեցնել և դնել սառցարանը մոտ 2 ժամ:

3. 2 ժամ անց պաղպաղակը պետք է կողքերում և կենտրոնում սառչի:

4. Արդեն սառած զանգվածը նորից լցնել բլենդերի մեջ և լավ հարել:

5. Դրանից հետո զանգվածը լցնել կաղապարների մեջ և դնել սառցարանը 2 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս