«Ինտերը» հրաժարվել է Պերիշիչին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդը» 40 մլն եվրոյի չափով առաջարկ է արել «Ինտերին» թիմի կիսապաշտպան Իվան Պերիշիչի համար, ինչը մերժվել է իտալական ակումբի կողմից: Ներաձուրիների ղեկավարությունը հասկացրել է, որ իրենք պատրաստ են սկսել բանակցությունները միայն այն դեպքում, եթե 50 մլն եվրոյի չափով առաջարկ ստանան:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Պերիշիչն ինքը ուզում է հեռանալ «Ինտերից» և միանալ Ժոզե Մոուրինիոյի թիմին:
Նախորդ մրցաշրջանում Սերիա Ա-ի 36 խաղերում 28-ամյա խորվաթը դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը