Լեոնիդ Սլուցկին դարձավ «Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչը
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի անգլիական կարիերայի սկիզբը: «Հալլը» կողմնորոշվեց գլխավոր մարզչի հարցում:
«Ես ուրախ եմ դառնալ «Հալլի» մարզիչը և անհամբերությամբ սպասում եմ ակումբն ԱՊԼ վերադարձնելու հնարավորությանը:
Ես գիտեմ, որ «Հալլը» հավատարիմ երկրպագուներով մեծ ակումբ է: Այն ժամանակվանից, ինչ ես հանդիպել եմ Ալլամի ընտանիքին, ինձ չեն լքում հիասքանչ զգացողությունները: Չեմ համբերում, որպեսզի հաջորդ շաբաթվանից անցնեմ աշխատանքի»,- ասել է Սլուցկին ակումբի պաշտոնական կայքին:
Ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Հալլը» գրավեց 18-րդ տեղն ԱՊԼ-ում և դուրս թռավ Չեմպիոնշիփ:
Սլուցկին հեռացել է ԲԿՄԱ-ից 2016թ. դեկտեմբերին: Ակումբի հետ 46-ամյա մարզիչը հաղթել է Ռուսաստանի 3 առաջնություն, 3 գավաթ և 2 սուպերգավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը