Բաժիններ՝

Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 11-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Սարգիս (Նոր Նորք) եկեղեցում:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 12-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին:

Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։

Սերգեյ Սարինյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս