Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը՝ Գայանե Սողոմոնյանի աշխատանքից ազատման մասին

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Լագրողներին հետ ունեցած ճեպազրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Գայանե Սողոմոնյանը բացատրություն է ներկայացրել, թե ժամանակի խնդիր ունի եւ չի հասցնում: «Նա ինքն է խնդրել, որ ազատվի աշխատանքից»,-նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետին՝ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ նա լավագույն դպրոցներից մեկի տնօրենն է եղել: «Մենք նախընտրել ենք, որ դպրոցի տնօրեն լինի, ով մանրամասն տեղյակ կլինի դպրոցից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը, ով 2008-ից մինչև 2017-ի հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս