Բաժիններ՝

«Քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն դրսևորված է ամենաբարձր մակարդակով». Արփինե Հովհաննիսյան

«Խորհրդարանի կողմից այսօր ընդունված հակակոռուպցիոն փաթեթով ընդդիմությունը մասնակցություն է ունենալու գործընթացին ու իր ձայնը լսելի է դարձնելու: Դա կարևոր է հանրային վստահության բարձրացման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացման համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հակակոռուպցիոն փաթեթի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա` ընդդիմությունն իրոք ունենալու է լայն մասնակցություն գործընթացին. «Ես շատ ուրախ եմ, որ համագործակցության իրական մթնոլորոտւմ կայացավ այս օրենքի քննարկումը: Չափազանց կարևոր էր խորհրդարանում այս օրենքի ընդունումը հենց այս ձևաչափով կազմակերպելը»:

Թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն պայքարելու կոռուպցիայի դեմ, Ա.Հովհաննիսյանը նշեց, որ դա կերևա, երբ այս օրենքներն ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել. «Այդ ժամանակ կտեսնեք քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն դրսևորված է ամենաբարձր մակարդակով»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս