«Մտավախությունն այն էր, որ կլյաուզնիկների գործընթացը չխրախուսվի»

«Անդրանիկ Կարապետյանը մի քիչ մտքերը նենց ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի հայտարարությունը, թե հակակառուպցիոն նոր հանձնաժողովի շրջանակներում «Ազդարարի համակարգը» «գործ տալու» մասին դրույթ է:

«Նա նկատի ուներ այն, որ ի չարս չօգտագործվի»,- պարզաբանեց Ռուստամյանը:

Ըստ նրա` խմբակցությունն այդ օրենքը քննարկել և կողմ է եղել, Կարապետյանն էլ լսել է դա.

«Մեր մոտեցման մեջ տեղավորվորել է հակակոռուպցիոն մարմին ստեղծելու խնդիրը: Ազդարաների մեխանիզմը նոր է գործածվելու Հայաստանում, մտավախությունն այն էր, որ ի չարս չօգտագործվի, կլյաուզնիկների գործընթացը չխրախուսվի, թե չէ ստեղ գործ տալու հարցը չի: Եթե հանցագործություն է տեսել քաղաքացին, պիտի ասի, ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևերով թաքցվի, կոծկվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930