Կիլիան Մբապեն և «Մոնակոն» պայմանավորվել են արհամարհել տրանսֆերի վերաբերյալ բոլոր առաջարկները
Ֆրանսիացի վունդերկինդը ոչ մի տեղ չի գնա:
Մբապեն 2017-18թթ. մրցաշրջանում հանդես կգա «Մոնակոյում»: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, հարձակվողն ակումբի հետ պայմանավորվել է չդիտարկել այլ թիմերի առաջարկները՝ անկախ դրանց ֆինանսական բաղկացուցչից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 100 մլն եվրո:
Մբապեն 2016-17թթ. մրցաշրջանի 43 պաշտոնական հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը 18-ամյա հարձակվողին գնահատում է 10 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը