«Նարկոտիկ, չէ մի չէ, քանի կար զենք էր, հիմա էլ նարկոտիկ». Մուրադ Մուրադյանը կորցրեց ինքնատիրապետումը
ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում է, որ իր որդին` Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մ.Մուրադյանը հայտարարեց, որ ինքը Սոչիում եղել է, բայց շրջանառվող մնացած լուրերը սուտ են:
«Ինքը բռնված ա՞, որ ազատեմ: Սուտ ա, խի՞ եք ներվայնացնում»,- ասաց Մուրադյանը:
Սակայն Մ.Մուրադյանn ինքնատիրապետումը կորցրեց հարցից, թե որդին թմրանյութերի պատճառո՞վ է ձերբակալվել: Մուրադյանը հարվածեց լրագրողի ձայնագրիչին. «Դե լավ էլի, արդեն ջղայնացնում եք, վեկալ, կշպրտեմ, հա՜»,- սպառնաց նա:
«Տենց բան չկա: Մամուլը սաղ ստորություն է, հիմա ինձի ներվայնացնում ես, ինչի՞ համար»,- շարունակեց պատգամավորը:
Մ.Մուրադյանը հայտարարեց, որ այս ամենը պատվեր է իր դեմ. «Հեսա վերջում կբացվի, համբերեք: Դե ինձ էլ հայտնի չի էդքան բան: Նարկոտիկ, չէ մի չէ: Քանի կար զենք էր, հիմա էլ նարկոտիկ»:
Հիշեցնենք, որ ըստ ամուլի հրապարակումների` Մուրադյանի որդուն Սոչիում են ձերբակալել, և Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում:
Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է:
Թերթի տեղեկություններով՝ դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա: