Բաժիններ՝

Պիկեն՝ «Ռեալի» դարաշրջանի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն կրկին իր տարերքում է: Այս անգամ ևս  AS-ի հետ զրույցում Պիկեն խոսել է  Մադրիդի «Ռեալի» մասին:

Լրագրողները Պիկեին հարցրել են, թե արդյո՞ք հիմա մադրիդցիների  դարաշրջանն է:

Պիկեն նշել է, որ 2 Չեմպիոնների լիգա հաղթելը չի կարող նշանակել, որ հիմա մադրիդցիների ժամանակաշրջանն է, քանի որ իրենք ոչ վաղ անցյալում այնքան լավ էին խաղում, որ ստիպում էին «Ռեալի» ֆուտբոլիստներին շքերթ անցկացնել անգամ Իսպանիայի գավաթը հաղթելուց հետո:

Ըստ Պիկեի՝ «Բարսելոնայի»  հաղթական շրջանն անհամեմատելի է մադրիդցիների շրջանի հետ, քանի որ կատալոնացիները կարողացան մեկ տարում հաղթել ամեն ինչ, իսկ մադրիդցիներին նման բան անել չի հաջողվում, և, ըստ Պիկեի՝ չի հաջողվի առաջիկա տարիներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս