«Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար առաջարկում է 130 մլն եվրո, իսկ «Արսենալը»՝ 126
Անգլիական ակումբները և «Ռեալը» պայքարում են «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար: «Ռեալն» այս պահին պայքարի ֆավորիտն է համարվում: 18-ամյա հարձակվողի համար մադրիդցիները պատրաստ են առաջարկել 135 մլն եվրո:
Ինչպես հաղորդում է As-ը՝ հղում կատարելով Radio Montecarlo-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար կառաջարկի 130 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել 120 մլն:
«Արսենալը» նույնպես շարունակում է մրցարշավը: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին և գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին նկատել են Նիցցայի օդանավակայանում:
Ավելի վաղ «Մոնակոն» հրաժարվել էր Մբապեին վաճառել «Արսենալին» 100 մլն եվրոյի դիմաց: Այժմ «Արսենալը» պատրաստ է Կիլիանի համար առաջարկել 100 մլն ֆունտ (126 մլն եվրո), հաղորդում է Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը