Բաժիններ՝

ԱՄՆ-ում արջը մտել է տուն և դաշնամուր «նվագել»

Միացյալ Նահանգների Կոլորադոյի նահանգում արջը ներխուժել է բնակելի տուն եւ դաշնամուր «նվագել»: Այդ մասին հայտնել է Fox5-ը:Հյուրասենյակում թափառող կենդանուն նկարահանել է տեսադիտարկման խցիկը: Արջը պտտվել է սենյակում, գետնին տապալել կահույքի մի մասը, իսկ հետո բարձրացել հետեւի թաթերի վրա եւ առջեւի թաթերով հարվածել երաժշտական գործիքի ստեղներին: Բարբախտաբար բնակիչներից ոչ ոք տանը չի եղել:

Ամենայն հավանականությամբ, կենդանին նրանց տանը հայտնվել է բաց պատուհանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս