Բաժիններ՝

Աստղագետները հայտնաբերել են «դժոխային» մոլորակ՝ կիզիչ, ինչպես Արեգակը

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի ավելի քան 4 հազար աստիճան՝ գրեթե ինչպես Արեգակի մակերեւույթի ջերմաստիճանը, իսկ չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ է, քան Յուպիտերը, տեղեկացնում է BBC-ին:

Դա ամենակիզիչ մոլորակն է, որն այս պահին հայտնի է գիտնականներին: Այն գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել է KELT-9b անվանումը, այն պտտվում է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում է ընդամենը երկու երկրային օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս