Բաժիններ՝

«Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Կարմիրները» մոտ են առաջին տրանսֆերի ձևակերպմանը: Մերսիսայդցիները մոտ են «Սաութհեմփթոնի» պաշտպանության առաջատարի հետ պայմանագրի ստորագրմանը: «Լիվերպուլը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 69 մլն եվրո:

Վիրջիլը համաձայնել է տեղափոխվել և շաբաթական կստանա 230 հազար եվրո: Ինչպես հաղորդում է Times-ը, տրանսֆերի մասին կհայտարարվի մոտ ժամանակները:
2016-17թթ. մրցաշրջանում «սրբերի» կազմում անցկացրած 30 խաղերում 25-ամյա հոլանդացին դարձել է 4 գոլի հեղինակ: Transfermarkt-ը Վիրջիլին գնահատում է 25 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս