Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է Մբապեի համար վճարել 135 մլն եվրո

Մադրիդյան ակումբը պատրաստվում է սահմանել տրանսֆերային ռեկորդ, որպեսզի ձեռք բերի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: «Արքայական ակումբը» չի պատրաստվում հրաժարվել մոնեգասկների 18-ամյա հարձակվողին ձեռք բերելու մտքից:

Ավելի վաղ մադրիդցիները Մբապեի համար առաջարկել էին 120 մլն եվրո, սակայն «Մոնակոն» այդ առաջարկը չէր ընդունել՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստը չի վաճառվում: Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբի մերժումը չի վախեցրել, այլ միայն ավելի է տաքացրել «Ռեալին», որը հիմա ֆուտբոլիստի համար առաջարկում է 135 մլն եվրո:

Ինչպիսին կլինի «Մոնակոյի» արձագանքն այդ առաջարկին, դեռ անհայտ է, բայց ակումբն արդեն պատրաստվում է բարելավված պայմաններով նոր համաձայնագիր կնքել հարձակվողի հետ: Ավարտված մրցաշրջանում Մբապեն 15 գոլ է խփել Ֆրանսիայի առաջնությունում և 6 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս