Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» ՊՍԺ-ից գնել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականի ավագին

Դեն-Աքսել Զագադուն հանդես կգա Բունդեսլիգայում: ««Բորուսիան» ավարտեց ՊՍԺ-ից շատ հեռանկարային պաշտպան Դեն-Աքսել Զագադուի պայմանագրի ստորագրման գործարքը: Բարի գալուստ Դորտմունդ»,- ասվում է «Բորուսիայի» պաշտոնական կայքում:

Զագադուն տեղափոխվել է «Բորուսիան» անվճար: Հենց լրացել է ֆրանսիացու 18 տարին, ֆուտբոլիստն իրավունք է ստացել ստորագրելու առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Ինչպես հաղորդում է ֆրանսիական մեդիան, ավելի վաղ Ֆրանսիայի պատանեկան հավաքականի ավագը մերժել է «Մանչեսթեր Սիթիին», «Լեյպցիգին» և «Վոլֆսբուրգին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս