Բաժիններ՝

Լիոնիդ Սլուցկին կգլխավորի «Հալլ Սիթին»

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը մոտ է աշխատանքի վերադառնալուն:

Սլուցկին «Հալլ Սիթիի» մարզչի պաշտոնի գլխվոր թեկնածուն է: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, ռուս մարզիչն արդեն հանդիպել է ակումբի սեփականատեր Ասեմ Ալամի հետ և նրա վրա լավ տպավորություն է թողել: Սլուցկու առջև դրվելու է խնդիր՝ «Հալլ Սիթիին» վերադարձնել ԱՊԼ: Ավարտված մրցաշրջանի արդյունքներով «վագրերը» գրավեցին վերջին տեղն ԱՊԼ-ում և թռան Չեմպիոնշիփ: Սլուցկին հեռացել է ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից 2016թ. դեկտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս