Բաժիններ՝

«Շնորհավորում եմ «Ռեալին», բայց նրանց պետք է հիշեցնեմ, «Բարսելոնան» միշտ վերադառնում է». Գվարդիոլա

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ստանալ շնորհավորանքներ՝ Չեմպիոնների լիգան 12-րդ անգամ հաղթելու կապակցությամբ:

Այս անգամ մադրիդյան ակումբին շնորհավորել է Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Գվարդիոլան նշել է, որ Զիդանը հրաշալի ֆուտբոլիստ է և մեծ մարզիչ: Ըստ Գվարդիոլայի՝ նա այս տարի հրաշալի աշխատանք է տարել:

Գվարդիոլան չի մոռացել նշել իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» մասին:

«Շնորհավորում եմ «Ռեալին», բայց նրանց պետք է հիշեցնեմ, «Բարսելոնան» միշտ վերադառնում է»,- նշել է Գվարդիոլան:

Խոսելով իր և Զիդանի նմանությունների մասին՝ Գվարդիոլան նշել է, որ իրենց նմանությունը միայն սանրվածքն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս