Բաժիններ՝

TEDx-ը վերադառնում է Գյումրի

Հունիսի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա TEDxGyumriYouth միջոցառումը: Միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ այս տարվա TEDxGyumriYouth միջոցառման խոսնակները կխոսեն ամենատարբեր թեմաներից, սկսած տղաների նկատմամբ խտրականությունից՝ մինչև կյանքի կրիտիկական իրավիճակներում որոշումներ կայացնելու հետ կապված հարցերը։ TEDxGyumriYouth-ի բանախոսներն են Իրինա Փահլևանյանը, Լիլիթ Չիթչյանը, Լուսինե Առաքելյանը, Արտակ Օրդյանը: TEDxGyumriYouth միջոցառման ընթացքում ելույթ կունենա Տիեզերք band-ը:

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումն ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

Կոնֆերանսի հիմնական նպատակը ստեղծարար գաղափարների տարածումն է: Դասախոսությունների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը, Մյուրեյ Գել-Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և այլք։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս