Փորձագետները պատմել են Apple-ի հնարավոր նորույթների մասին
Հերթական նորույթը, որն Apple ընկերությունը կցուցադրի Սան Դիեգոյի մշակողների խորհրդաժողովում, կարող է դառնալ սմարթ-դինամիկը, որն արձագանքում է տիրոջ ձայնին եւ կատարում է էլեկտրոնային «ծառայապետի» գործառույթներ: Այդ մասին հայտնել է Phys.org ինտերնետ-ագրեգատորը:
Հունիսի 5-ին Սան Դիեգոյում մեկնարկում է Apple ընկերության սարքերի եւ գործառական համակարգերի մշակողների ամենամյա խորհրդաժողովը: Վերլուծաբանների կարծիքով՝ նորույթ կդառնա այն սարքը, որն իր գործառույթներով նման է Apple-ի երկու մրցակիցների արտադրանքին՝ Echo սմարթ-դինամիկին՝ Alexa ներսարված էլեկտրոնային օգնականով, որն ստեղծել է Amazon ընկերությունը, եւ Home սյունակներին, որոնք մշակվել են Google-ում:
Այդ երկու սարքերն էլ կարող են արձագանքել տիրոջ ձայնին, պատասխանել պարզ հարցերի եւ լուծել կենցաղային եւ գրասենյակային շատ խնդիրներ. պատվիրել մթերք կամ տաքսի, պատմել եղանակի կանխատեսման մասին, միացնել կամ անջատել լույսը, օդորակիչը եւ այլ կենցաղային սարքեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: