
Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Մ. Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների շենքերի ու անհատական տնատիրությունների, Դրոյի փող. 15, 17, 18, 19, 21, 23 շենքերի` իրենց կոտորակներով և 4-րդ նրբանցքի անհատական տնատիրությունների, Վերին Նորաշխարհյան փող. 15-ից-45, Շովրոյան փող. 63-ից-85, Գոգոլի փող. 93-ից-130, Ռայնիսի փող. 54-ից-103 համարների անհատական տնատիրությունների, Ռուբինյանց փող. 17, 19, 21 շենքերի` իրենց կոտորակներով, Պ Սևակի փող. 90, 92 շենքերի, թիվ 44 դպրոցի, թիվ 182 մանկապարտեզի, «Աշտարակ Կաթ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: