
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Դե Խեային «Ռեալին» վաճառել 80 մլն ֆունտով

Հայտնի է դարձել այն արժեքը, որի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է տեղափոխվել «Ռեալ»: Հաղորդվում է, որ մանկունյանցիները համաձայն են վաճառել դարպասապահին 80 մլն ֆունտով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է բաց թողնել Դե Խեային «Ռեալ» 60 միլիոնով և պատրաստ է հրաժարվել նրանից միայն Ալվարո Մորատայի և 22 մլն ֆունտի դիմաց:
Բացի այդ, կա նաև տարբերակ, ըստ որի՝ գործարքի մեջ կարող է ներառվել նաև «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը