
«Բարսելոնան» ուզում է Արդա Թուրանի տեղը գնել Անխել Դի Մարիային

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նախկինի պես գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդվում է, որ կատալոնացիները ցանկանում են արգենտինացով փոխարինել Արդա Թուրանին, ով արդեն ազատել է պահարանը հանդերձարանում և կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Բացի այդ, «Բարսելոնան» հույս ունի օգտագործել Դի Մարիային Անդրես Ինիեստայի դիրքում, ով արդեն ի վիճակի չէ անցկացնել 50-60 խաղ մեկ մրցաշրջանի ընթացքում:
Դի Մարիայի տեղափոխությանը «Քամփ Նոու» նպաստում է նաև նրա ընկերությունը ազգային հավաքականի թիմակիցների՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Խավիեր Մասկերանոյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը