
Վեց ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Քաթար

Վեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են Քաթար թռիչքներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Լիբիան եւ Եմենը խզեցին հարաբերություններն այս պետության հետ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Քաթարի մայրաքաղաք Դոհա չվերթերը չեղարկել են Emirates-ը եւ Etihad Airways-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) եւ Egypt Air-ը (Եգիպտոս). Ինչպես նշում է Reuters-ը, նման որոշում է ընդունել նաեւ Flydubai-ը՝ ԱՄԷ-ից:
Նաեւ հայտնի է դարձել, որ Քաթարի Qatar Airways ավիաընկերությունը մտադիր է կասեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա: