Բաժիններ՝

Արիանա Գրանդեի համերգին երեխաների հետ պարող ոստիկանը գերել է սոցցանցերը

Սոցիալական ցանցերում մեծ տարածում է ստանում այն տեսանյութը, որտեղ ոստիկանը շուրջպար է բռնել Արիանա Գրանդեի բարեգործական համերգին, որը կազմակերպվել էր ի հիշատակ Մանչեսթրում իրականացված ահաբեկչության զոհերի։

«Երեխաների հետ պարող այդ ոստիկանը ցույց է տալիս, թե իրականում ինչ հիանալի ոստիկանություն ունենք»,-գրել է @xemiloux24-ը: Ավելի ուշ ցանցում հայտնվել Է մեկ այլ տեսանյութ, որտեղ արդեն ավելի շատ ոստիկաններ են պարում:

«Դա հիանալի է»: «Դա ինձ հիշեցնում է այն մասին, որ աշխարհում դեռ մնացել է հույսը»: Նման մեկնաբանություններ են հայտնվում տեսանյութի տակ: Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգին մայիսի 22-ին Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարվեց, հունիսի 4-ին վերստին բեմ է դուրս եկել այդ քաղաքում: Emirates Old Trafford հռչակավոր մարզադաշտում One Love Manchester խորագրով շոուին հավաքվել էր 50 հազար հանդիսական:

Մի շարք կոմպոզիցիաներ կատարելիս Գրանդեին ընկերակցել են նաեւ երգչուհի Մայլի Սայրուսը եւ Black Eyed Peas խումբը: Իսկ One Last Time երգը նա կատարել է համերգի մյուս մասնակիցների ընկերակցությամբ: Նրանց թվում էին Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Coldplay, Take That խմբերը եւ այլք:

«Մանչեսթր-արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել է համերգային դահլիճի սահմաններից դուրս՝ ճեմասրահում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, վիրավորվել է 75 հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=Ubg7T67d0yQ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս