
«Միլանը» կոչ է արել Ջանլուիջի Դոնարումային՝ ընտրություն կատարել ակումբի և Մինո Ռայոլայի միջև

Եվրոպայի ամենաազդեցիկ գործակալը վիճել է ռոսոներների հետ:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ուզում է պայմանագրի մեջ ամրագրել Դոնարումայի ակումբից հեռանալու հնարավորությունը՝ որոշակի մարզական նպատակների չհասնելու դեպքում:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, դրանց մասնավորապես վերաբերում է «Միլանի»՝ Չեմպիոնների լիգայում չհայտնվելը:
«Կարմրասևերը» նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցը կհետաձգեն մինչև հունիսի 11-ին Դոնարումայի Իտալիայի հավաքականից վերադառնալը: Ռոսոներները կոչ են անում ֆուտբոլիստին՝ ընտրություն կատարել ակումբի և գործակալի միջև:
Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը