
«Ռեալը» մտադիր չէ վաճառել Գարեթ Բեյլին

Վալիացին Մադրիդի ապագան է: Sky Sports-ի լրագրող Գիլիեմ Բալագեն հայտարարել է, որ «Ռեալը» չի բաժանվի Ռոնալդուից հետո՝ ակումբի երկրորդ աստղից:
««Ռեալը» մտադիր չէ վաճառել Գարեթ Բեյլին: Նա շատ կարևոր է կազմակերպության և թիմի համար: Զիդանը գտնում է, որ Գարեթն Իսկոյից ավելի լավն է և կարևոր, անկախ այն բանից, թե իսպանացին ինչքան լավն էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Ֆուտբոլիստն ինքը նույնպես չի պատրաստվում հեռանալ: Նրան դա ինչի՞ համար է պետք: Մենք խոսում ենք ակումբի մասին, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան: Գարեթին դեռ սպասվում են նոր մարտահրավերներ»,- գրել է Բալագեն Sky Sports-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը Բեյլին մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բեյլը «Ռեալը» պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստն է:
Transfermarkt-ը վալիացուն գնահատում է 90 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը