
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների ևսպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդիհրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանին այս հայրենանվեր ձեռնարկը կյանքի կոչելու համար՝ պահանջված համարելով նման նախաձեռնությունները:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: