Բաժիններ՝

«Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել». Լևոն Մնացականյան

Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և
հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ­լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս:

«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք և նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,­-ասաց Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս