Բաժիններ՝

Տեսանյութով ցուցադրել են Նյու Յորքի «կործանումը» գլոբալ տաքացման պատճառով

YouTube-­ում հայտնվել է two՛C -New­York City տեսագրությունը, որտեղ ցուցադրված է Նյու Յորքի հնարավոր ջրածածկումը, եթե Երկրի վրա միջին ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանով: Տեսահոլովակի հեղինակները վկայակոչում են այն հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն երկու աստիճանով Երկրի կլիմայի տաքանալու դեպքում կսկսվեն մթնոլորտային շրջանառության համակարգի անկանխատեսելի փոփոխություններ։

Հետազոտողները կանխատեսում են, մասնավորապես, սառցադաշտերի ինտենսիվ հալում, որն, իր հերթին, կհանգեցնի ծովի մակերեւույթի բարձրացման: Հաշվարկների համաձայն՝ 2100 թվականին բացառված չէ մի շարք խոշոր առափնյա մեգապոլիսների, ինչպես նաեւ մի քանի բնակեցված կղզիների ջրածածկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=zFCmkLKoZFA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930