Բաժիններ՝

Rolls­-Royce-­ը հանրությանը կցուցադրի Ֆրեդ Ասթերի Phantom­-ը

Rolls­Royce բրիտանական ավտոարտադրողը ցուցադրելու է Phantom­ի ամենանշանավոր նմուշները, որոնք թողարկվել են 92 տարվա ընթացքում: Դրանք կներկայացվեն The Great Eight Phantoms («Ութ մեծագույն Phantom­ները») ցուցահանդեսում, որը Լոնդոնում կբացվի հուլիսի վերջին: Այդ մասին «Լենտա.ռու»-­ին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ  կորպորատիվ հաղորդակցությունների հարցերով ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենաների ամբողջական ցուցակը դեռեւս նշված չէ: Սակայն հայտնի է, որ մոդելներից մեկը՝ Phantom I-ը, ամերիկացի դերասան եւ պարող Ֆրեդ Ասթերինն է: Այդ ավտոմեքենան նա գնել է 1928 թվականին: Ցուցահանդեսը նվիրված է Phantom-­ի նոր սերնդի թողարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս