Բաժիններ՝

«Հարի Փոթերի» երկրպագուներին թևնոցներ են հագցնելու

ThinkGreek ամերիկյան մակնիշը թողարկել է զարդերի հավաքածու, որը նվիրված է կախարդ տղայի՝ Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի շարքին: Այդ մասին հայտնել է The Metro­-ն: Թեւնոցներին տարբեր զարդեր են կցվում Հոգվարթսի դղյակի, գնացքի, բվի եւ կախարդական գլխարկի տեսքով:

Թեւնոցներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գները տատանվում են 20­-ից մինչեւ 50 դոլար: Փոթերապատումը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի շարքն է պատանի կախարդ Հարի Փոթերի մասին, որոնցից առաջինը թողարկվել է 1998 թվականին:

Վեպերը թարգմանված են 77 լեզուներով եւ հրատարակված ավելի քան 500 միլիոն օրինակ տպաքանակով: Գրքերն Էկրանավորված են, ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերթ Գրինթը եւ Էմմա Ուոթսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս