Բաժիններ՝

«Ֆուտբոլը պարտավոր է զվարճացնել հանդիսատեսին, դա մեր պարտքն է». Սըր Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ֆուտբոլը պետք է զվարճացնի երկրպագուներին:

«Այսօր հակահարձակումային ոճի ֆուտբոլն ավելի մեծ դեր է ստացել: Մարզադաշտերը լավ վիճակում են գտնվում: Եվ ֆուտբոլիստների անվտանգությանը մեծ ուշադրություն է հատկացվում: Սրանք լրացնում են այն, ինչը մենք տեսնում ենք, և տեսարանն ավելի լավն է դառնում:

Ես կարծում եմ, որ կա պարտականություն, և դա զվարճացնելն է: Մենք պետք է միշտ հիշենք, որ կա հանդիսատես, ում պետք է զվարճացնել:

Իմ աշխատելու տարիներին «Յունայթեդում» ամենակարևորը հաշվում առաջատար լինելն էր: Եթե 4:3 է, լավ է, եթե 5:3 է, լավ է: Իմ վերջին հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց՝ 5:5 հաշվով: Եվ «Յունայթեդում» իմ վերջին խաղի համար ես ավելի լավ հաշվի մասին մտածել անգամ չէի կարող»,- պատմել է շոտլանդացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930