Բաժիններ՝

«Եթե Խամեսը հարցներ ինձ, կասեի նրան՝ մնալ «Ռեալում»». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է լքել ակումբը, քանի որ գոհ չէ իրեն հատկացված խաղաժամանակից: Այս մասին իր կարծիքն է արտահայտել Խամեսի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Խամեսն իր պատկերացումներն ունի, և մենք պետք է հարգենք դրանք: Եթե նա իրեն երջանիկ է զգում, եթե ավելին է ցանկանում, ապա պետք է նրա համար լավագույն տարբերակը գտնել: Բայց եթե Խամեսը հարցներ ինձ, կասեի նրան՝ մնալ «Ռեալում»:
Բայց նա դրա հետ համաձայն չի լինի: Լավագույն տարբերակը կլիներ, եթե նա ավելի շատ խաղար:

Խամեսի պոտենցիալը թույլ է տալիս նրան խաղալ «Ռեալում»: Բայց նա իր պատկերացումներն ունի, որոնք մենք պետք է հարգենք»,- ասել է Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս