Բաժիններ՝

Սևանա լճից դուրս է բերվել անհետացած ձկնորսի դին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներ, ձկնորսներ Սուրիկ Ասմարյանը եւ Կոլյա Սիմոնյանը հունիսի 2­-ի երեկոյան մոտորանավակով ձկնորսության են դուրս եկել Սեւանա լիճ եւ անհետացել:

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնիցԳեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում ահազանգը ստացվել է հունիսի 2-­ի ժամը 22.55-­ին, որից հետո փրկարարները որոնողական աշխատանքները Սեւանա լճում սկսել են Փամբակ գյուղի ուղղությամբ:

«Ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են հունիսի 3­ի գիշերվա ժամը 1­ժից 4­ժի սահմաններում, որից հետո դրանք վերսկսվել են: Առավոտվա ժամը 06.05ժ­ին ձկնորսները Փամբակ գյուղի ուղղությամբ՝ ափից 2,2 կիլոմետր հեռավորությամբ, Սեւանա լճից դուրս են բերել Ծովագյուղի բնակիչ, 1955 թվականին ծնված Կոլյա Սիմոնյանի դին: Իսկ ահա ՀՀ ԱԻՆ Գեղաքրքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները շարունակում են որոնել անհետացած մյուս քաղաքացուն՝ 1957 թվականին ծնված Սուրիկ Ասմարյանին»,­ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ Գարսեւան Միրիբյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս