Բաժիններ՝

Վթար Երևանում. կան տուժածներ

Հունիսի 3-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 35 DP 312 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Մ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 CS 579 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս