Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ ծառին

Հունիսի 2-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 35 AN 663 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ ծառին:

Ավտոմեքենայի վարորդ՝ 1971 թ. ծնված Ս. Գ.-ը հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս