Բաժիններ՝

Վթար Մերձավան գյուղում. ավտոմեքենան բախվել է զորամասի պատին, վարորդը հիվանդանոցում է

Հունիսի 2-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի N զորամասի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է պատին: Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 15166 զորամասի մոտակայքում «Mercedes» մակնիշի 26 LU 579 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա.) ավտոմեքենան բախվել է զորամասի բետոնե պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս