Բաժիններ՝

Microsoft­-ն օգտատերերին կվճարի Google­-ից հրաժարվելու համար

Microsoft ընկերությունը վարձատրության ծրագիր է գործարկել Bing որոնիչն օգտագործելու համար: Այս մասին հայտնել է The Independent-­ը:

Հրատարակությունը նշում է, որ ընկերությունն այդ քայլին է դիմել՝ փորձելով Google-­ի յուզերներին գրավել իր կողմը: Առայժմ ծրագիրն աշխատում է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար: Հավելավճարներ ստանալու համար օգտատերը պետք է մտնի Bing ծրագիրը Microsoft հաշվառման գրանցման միջոցով:

Յուրաքանչյուր որոնողական հարցի համար յուզերը կստանա ընծայական բալեր, որոնք նա կկարողանա մթերքներով փոխանակել ընկերության խանութներում, այդ թվում՝ Windows-ում եւ Xbox­-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս