Ջերի Գարսիայի կիթառը ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է 1,9 մլն դոլարով
Grateful Dead ամերիկյան ռոք խմբի հիմնադիր Ջերի Գարսիայի կիթառը Նյու Յորքի բարեգործական աճուրդում վաճառվել է 1,9 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Գարսիան այդ կիթառը, որը նա անվանում էր «Գայլ», վերցնում էր իր բոլոր համաշխարհային շրջագայությունների ժամանակ: Առաջին անգամ նա այդ կիթառով նվագելէ 1973 թվականին խմբի նյույորքյան համերգի ժամանակ:
Գործիքի ներքեւի մասում գայլի ոչ մեծ պատկերն է՝ դուրս գցած լեզվով: 2002 թվականին երաժիշտ եւ ռեժիսոր Դենիել Փրիթցքերը Ջերի Գարսիայի կիթառն աճուրդում ձեռք էր բերել 790 հազար դոլարով: Փրիթցքերի խոսքով՝ իր համար երջանկություն էր 15 տարի դրանով նվագելը, բայց այժմ «Գայլի» համար եկել է օգուտ բերելու ժամանակը, ուստի երաժիշտն այն տվել է բարեգործական աճուրդի համար:
Ջերի Գարսիան (1942-1995 թ.) ամերիկացի երգիչ է եւ կիթառահար, Grateful Dead ռոք խմբի հիմնադիրը, որը նվագում էր հոգեբանական ռոքի ժանրում եւ 1960-70-ական թվականներին ժողովրդականություն էր վայելում
արտասահմանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: