Բաժիններ՝

Նոր MacBook-ը, iPad-ը և Magic Keyboard-ը բացահայտվել են պաշտոնական ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ

Apple WWDC ամառային կոնֆերանսին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, սակայն մինչ այս համաժողովը պարբերաբար լինում են ինֆորմացիայի արտահոսքեր: Այս անգամ ևս արտահոսք է եղել Apple-ի ներքին աղբյուրներից: Հիմնական տեղեկատվությունը MacBook, iPad և Apple Magic Keyboard գադջետների մասին է:

Ըստ աղբյուրի՝ ներկայացվելու է թվով 4 նոր iPad ՝ A1670, A1671, A1701 և A1709 համարներով:  A1843 համարով, ամենայն հավանականությամբ, ներկայացված է Magic Keyboard-ի նոր թարմացումը: Ընկերությունը վերջին անգամ 2015 թվականի վերջին էր թարմացրել իր այս արտադրանքը:

Ընկերությունից դուրս եկած փաստաթղթերում ներկայացված են թվով 5 նոր MacBook-եր՝ A1289, A1347, A1418, A1419 և A1481 համարներով: Հետաքրքիր է, որ այս համարներով գադջետներ ընկերությունն արդեն ներկայացրել է:  Սկզբնական տվյալներով՝ կոնֆերանսի ժամանակ ընկերությունը կներկայացնի նաև իր համակարգերի թարմացումները, մասնավորապես՝ iOS 11, macOS 10.13, watchOS 4 և tvOS 11:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս