Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել «Լիոնին» Լյակազետի տրանսֆերի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Get Football News France-ը՝ հղում կատարելով L’Equipe-ին, «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել «Լիոնին» թիմի հարձակվող Ալեքսանդր Լյակազետին գնելու վերաբերյալ: Ըստ բրիտանական Mirror պարբերականի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հարձակվողի համար առաջարկել մոտ 50 մլն ֆունտ:

Ավելի վաղ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլիասը հայտարարել էր, որ ակումբի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը բանավոր պայմանավորվածություն ունի տեղափոխության վերաբերյալ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Անցած մրցաշրջանում Լյակազետը Լիգա 1-ում անցկացրել է 30 հանդիպում, դարձել է 28 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս