
«Մանչեսթեր Յունայթեդն» «Ինտերի» հետ համաձայնեցրել է Պերիշիչի տրանսֆերը 52 մլն եվրոյով

Ինչպես հաղորդում է Gazetta dello Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» «Ինտերի» հետ համաձայնեցրել է կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի պայմանները: Կողմերը պայմանավորվել են ֆուտբոլիստի հրաժարագնի վերաբերյալ, որը կկազմի 52 մլն եվրո:
Պարբերականը հաղորդում է նաև, որ տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Պերիշիչի հետ՝ պայմանագրի պայմանների մասին: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 7 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Պերիշիչն «Ինտերի» կազմում անցկացրել է 41 խաղ, խփել է 10 գոլ և կատարել է 10 փոխանցում: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը