Շատ հետաքրքիր թխվածք՝ առանց ալյուրի. 30 րոպե, և տորթը պատրաստ է
Այս նուրբ կաթնաշոռային թխվածքն իդեալական աղանդեր է նրանց համար, ովքեր պաշտում են քաղցրը և չեն սիրում շատ չարչարվել և ժամանակ կորցնել: Խանութում նման համեղ բան Դուք հաստատ չեք գտնի:
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 500 գ
2. Հավկիթ – 4 հատ
3. Շաքարավազ – 6 ճ/գ
4. Թթվասեր (20 տոկոս) – 2 ճ/գ
5. Օսլա – 2 ճ/գ
6. Վանիլին – 10 գ
7. Չամիչ և չիր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ հարել կաթնաշոռը, հավկիթի դեղնուցները, շաքարավազը, թթվասերը, օսլան և վանիլինը:
2. Երկրորդ թասի մեջ լավ հարել սպիտակուցները:
3. Կաթնաշոռային զանգվածը խառնել սպիտակուցների հետ:
4. Ըստ ցանկության ավելացնել չամիչ կամ այլ չրեղեն:
5. Խմորը լցնել յուղաթղթով պատած կաղապարի մեջ:
6. Թխել 180-200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե:
Կարելի է ըստ ցանկության զարդարել մուրաբայով կամ ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը